
60 դիտում
Ամառվա շոգը կարող է ուժեղացնել կլիմաքսի ախտանշանները
Կլիմաքսը կնոջ կյանքի բնական փուլն է, որը պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով։ Այս շրջանում շատ կանայք նկատում են, որ ամռան բարձր ջերմաստիճանը կարող է ավելի արտահայտված դարձնել որոշ ախտանշաններ՝ ազդելով առօրյայի և կյանքի որակի վրա։
Ինչո՞ւ են ախտանշաններն ավելի նկատելի ամռանը
Բարձր ջերմաստիճանը խաթարում է օրգանիզմի ջերմակարգավորումը, իսկ կլիմաքսի ընթացքում էստրոգենի մակարդակի նվազումը կարող է նվազեցնել մարմնի՝ ջերմաստիճանի փոփոխություններին հարմարվելու ունակությունը։ Արդյունքում նույնիսկ չափավոր շոգը կարող է առաջացնել զգալի անհարմարություն։
Ամռանը հաճախ ուժեղանում են հետևյալ ախտանշանները.
Տաքության նոպաներ, անսպասելի տաքացումներ (hot flashes) – հանկարծակի ջերմության զգացում դեմքի, պարանոցի և կրծքավանդակի շրջանում։
Ուժեղ քրտնարտադրություն – հատկապես գիշերային ժամերին, որը կարող է խանգարել քունը։
Սրտխփոցի զգացում – տաքության նոպաների ընթացքում կամ անմիջապես հետո։
Քնի խանգարումներ – շոգ եղանակն ու գիշերային քրտնարտադրությունը հաճախ հանգեցնում են անքնության։
Հոգնածություն և դյուրագրգռություն – վատ քունն ու ջերմային ծանրաբեռնվածությունը կարող են ուժեղացնել հոգնածության և տրամադրության փոփոխությունների զգացումը։
Ի՞նչ կարող եք անել
Խմեք բավարար քանակությամբ ջուր ամբողջ օրվա ընթացքում։
Նախընտրեք թեթև և հավասարակշռված սնունդ, սահմանափակեք կծու ուտեստները, կոֆեինը և ալկոհոլը, որոնք կարող են ուժեղացնել տաքության նոպաները։
Կրեք բնական գործվածքներից պատրաստված թեթև հագուստ։
Հնարավորության դեպքում մնացեք զով միջավայրում և խուսափեք երկարատև արևի ազդեցությունից։